Արմավիրի մարզում երեկ՝ հոկտեմբերի 25-ին, վրաերթի են ենթարկվել մայր ու որդի:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ժամը 09:00-ի սահմաններում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում վրաերթի է ենթարկել 7-ամյա Ռուբեն Վ.-ին եւ 36-ամյա Մելանա Վ.-ին: Վրաերթի հետեւանքով մայր ու որդի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: