Թուրքիայի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի կազմում նոր ենթահանձնաժողով է ստեղծվել, որը կուսումնասիրի բանտերում տիրող իրավիճակը։
Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ նոր ենթահանձնաժողովի նախագահ Զաֆեր Ուսքյուլը հայտարարել է, թե թուրքական բանտերում պատիժ է կրում 26 լրագրող, այլ ոչ թե 46, ինչպես ներկայացվել էր մի քանի զեկույցներում։
Թուրք պատգամավորը նշել է, թե արտասահմանյան իրավապաշտպան կառույցները ուռճացնում են Թուրքիայում դատապարտյալների թիվը։
«Մարդու իրավունքերի եվրոպական դատարան վերջին 8 տարում ավելի քիչ դիմումներ են տրվել Թուրքիայից, որը պարզ ցույց է տալիս զգալի տարբերությունը 1990-2000 թվականների իրավախախտումների համեմատությամբ»,-նշել է Զավեր Ուսքյուլը՝ հավելելով, որ բանտերում գտնվող 26 լրագրողների մի մասը դատապարտվել է գողության, սեռական ոտնձգության եւ այլ հանցանքների համար։




























