Արմավիր-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 25-ին վրաերթի ենթարկված մորն ու որդուն Վաղարշապատի հիվանդանոցից տեղափոխել են Երեւան: Այս մասին   NEWS.am-ին հայտնեցին Վաղարշապատի հիվանդանոցից:

Վրաերթի ենթարկված 17-ամյա Ռուբեն Վ.-ի մոտ հայտնաբերվել է վերին շրթունքի սալջարդ, վերք, պատռված արյունահոսող վերք, քթի աջ ճակատային շրջանի ստորին հոտի սալջարդ, քերծվածքներ, իսկ մոր՝  35-ամյա Մելանյա Վ.-ի մոտ՝ ձախ սրունքի բազմաբեկոր փակ կոտրվածք, կրծքավանդակի սալջարդ, գանգուղեղային տրավմա:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Արմավիր-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 25-ին վրաերթի են ենթարկվել մայր եւ որդի: