Հոկտեմբերի 27-ին, ժամը 17-ի սահմաններում, Գյումրիի Իսահակյան փողոցի թիվ 5/Ա շենքի դիմաց իրար են բախվել «ԳԱԶել» եւ «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով առաջին ավտոմեքենայի 3 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: