Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում ուշագրավ դեպք է տեղի ունեցել։ NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Եղվարդի առանձնատներից մեկի մոտ միջադեպ է գրանցվել մի քանի տղամարդու միջեւ։

Նրանցից մեկը դանակի եւ ատրճանակի սպառնալիքով մյուսից հափշտակել է գումար, որից հետո իր մեքենայով փորձել է վրաերթի ենթարկել նրան։ Տուժողը դիմել է իրավապահներին, սակայն դեռ չեն հայտնաբերվել  նշված հանցանքը կատարած  անձինք։ Նշված դեպքով նյութեր են նախապատարստվում։