Հոկտեմբերի 28-ին, ժամը 19.50-ի սահմաններում, «Օպել Աստրա» տաքսի ավտոմեքենան Մասիս-Էջմիածին ճանապարհի 1-ին կմ-ին՝ երկաթգծի մոտ, բախվել է բետոնե արգելապատնեշին եւ շրջվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: