Հոկտեմբերի 29-ին, ժամը 20.26-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Վահագնի թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել գազատարին եւ շրջվել, առկա է արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եւ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ «ՎԱԶ-21014» մակնիշի 34 MM 177պ/հ ավտոմեքենան (վարորդ Կ. Մ., ծնված 1985 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել գազատարին:
Վարորդը տեղափոխվել է «Արմենիա ՀԲԿ», որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:




























