Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 15:40-ի սահմաններում 1-03 շտաօպօգնության հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն եւ հայտնել, որ կանչով մեկնել են Գլինկայի 5 շենքի թիվ 33 բնակարան, որտեղ հայտնաբերել են մահացած տղամարդու եւ կնոջ դի:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, դեպքի վայրում աշխատող դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակների վրա բռնության հետքեր չկան:
Ոստիկանությունն ու ու քննչական բաժինը պարզում են մահացածների ինքնությունը:
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասել են, որ մահացած տղամարդը 69-ամյա Սամվել Երանոսյան էր, ով մասնագիտությամբ էլեկտրիկ էր, իսկ մահացած կինը 69-ամյա Սիրանուշ Բերբերյանն էր:
Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում




























