Հայաստանի ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Իսրայել` մասնակցելու Կենտրոնական Ասիայի, Սեւծովյան տարածաշրջանի եւ Բալկանների երկրների կենտրոնական բանկերի կառավարիչների ակումբի 36-րդ նիստին:
Կառավարիչների ակումբի նիստի քննարկումները կանցկացվեն նորարարությունների եւ բանկային համակարգում կիբերանվտանգության կարգավորման թեմայի շուրջ:
Հանդիպումներ են նախատեսված մի շարք կենտրոնական բանկերի եւ ֆինանսական կառույցների ղեկավարների հետ:




























