Օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից 2017 -ին ակնկալվում է ստանալ 31,0 մլրդ դրամի չափով պաշտոնական դրամաշնորհներ: Մասնավորապես, 2017 թ. պաշտոնական դրամաշնորհներ են ակնկալվում՝ Եվրոպական հարևանության շրջանակներում ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրով նախատեսված ընդհանուր բնույթի բյուջետային օժանդակություն պաշտոնական դրամաշնորհային (չկապակցված դրամաշնորհներ) ծրագրերից` 17.3 մլն եվրո կամ 9.2 մլրդ դրամ: Նպատակային օժանդակություն պաշտոնական դրամաշնորհային (կապակցված դրամաշնորհներ) ծրագրերից` 46.0 մլն ԱՄՆ դոլար կամ 21.8 մլրդ դրամ, որից` Եվրամիության աջակցությամբ իրականացվող դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում` 18.4 մլն ԱՄՆ դոլար կամ 8.7 մլրդ դրամ, ՌԴ աջակցությամբ իրականացվող Հայկական ԱԷԿ-ի N2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագրի շրջանակներում` 3.3 մլն ԱՄՆ դոլար կամ 1.6 մլրդ դրամ, ԳԴՀ զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում` 4.7 մլն ԱՄՆ դոլար կամ 2.2 մլրդ դրամ, Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում` 6.4 մլն ԱՄՆ դոլար կամ 3.0 մլրդ դրամ, Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ծրագրի (3-րդ տրանշ) շրջանակներում` 2.0 մլն ԱՄՆ դոլար կամ 1.0 մլրդ դրամ, Դանիայի թագավորության աջակցությամբ իրականացվող գյուղական կարողությունների ստեղծում դրամաշնորհային ծրագրի շրջանակներում` 1.7 մլն ԱՄՆ դոլար կամ 0.8 մլրդ դրամ, Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլյոզի դեմ պայքարի ուժեղացում դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում` 4.7 մլն ԱՄՆ դոլար կամ 2.3 մլրդ դրամ, Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և բնապահպանական գործընկերության ֆոնդի աջակցությամբ իրականացվող դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում` 3.1 մլն ԱՄՆ դոլար կամ 1.5 մլրդ դրամ։
Այլ դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում` 1.7 մլն ԱՄՆ դոլար կամ 0.8 մլրդ դրամ:




























