«Ֆինանսների նախարարության «Երեւան» ՊՈԱԿ ուսումնական կենտրոնի համար տալիս ենք պահպանման ծախսեր, հարց է ծագում կարո՞ղ ենք մենք նույն ծառայությունը մատուցել նույն արդյունքներն ունենալ՝ խնայելով պահպանման ծախսերը»։ Այս հարցադրումն այսօր՝ հոկտեմբերի 31-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հնչեցրեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանն՝ անդրադառնալով այդ կենտրոնի պահպանման նպատահարմարությանը։
«Այդ կենտրոնն այսօրվա դրությամբ պլատֆորմ է, որտեղ պիտի արվեր կարճաժամկետ վերապատրաստումներ ու ուսուցումներ։ Թիրախային խմբերն էլ աուդիտորներն են, մարդիկ հիմնականում վերապատրաստվում են պետական կառավարման համակարգից։ Այս ուսումնական կենտրոնի համար տալիս ենք պահպանման ծախսեր, հարց է ծագում՝ կարո՞ղ ենք մենք նույն ծառայությունը մատուցել , նույն արդյունքներն ունենալ՝ խնայելով պահպանման ծախսերը։ Մենք ունենք բազում ուսումնական հաստատություններ, ինչի համար, օրինակ, կրկնօրինակենք նմանատիպ պահպանման ծախսերը։ Ես կարծում եմ, որ մենք կարող ենք մրցույթ հայտարարել եւ Երեւանի պետական համալսարանը, եւ Ամերիկյան համալսարանը, եւ մյուս հաստատություններին կառաջարկենք մեկ շաբաթյա, երկու շաբաթյա վերապատրաստումներ անել գնումների կամ ներքին աուդիտորների համար եւ կտանք մեր ցանկը, կօժանդակենք նաեւ մրցակցությունը ուսումնական հաստատություների միջեւ»,-մանրամասնեց նախարարը։
Նա նշեց, որ սա ավելի ճիշտ մոտեցում է, քան լրացուցիչ ծախսերով պահել Երեւան ուսումանակն կենտրոնը։
Ինչ վերաբերում է Դիլիջանի ուսումնական կենտրոնին, ասել է, որ այն գտնվում է ՊԵԿ-ի ենթակայության տակ եւ ինքը իրավասու չէ խոսել այդ կենտրոնի ճակատագրի մասին։




























