Սեւանա լճում հոկտեմբերի 31-ին  երկու ձկնորս է կորել: NEWS.am-ին ԱԻՆ մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ ահազանգը ստացվել է ժամը 14.33-ի սահմանում, այս պահին լճում շարունակվում են ձկնորսների որոնողական աշխատանքները:

Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը եւ հատուկ ջրափրկարարական ջոկատը: