2014 թվականի հունիսից ի վեր եվրոգոտում ինֆլյացիան հասել է ամենաբարձր մակարդակին, հայտնում է Financial Times-ը:

FT-ն հայտնում է, որ չնայած սահմանված ռեկորդին, Եվրոպական կենտրոնական բանկը չի սահմանափակվի ձեռքբերմամբ եւ կշարունակի ցածր գների դեմ պայքարի քաղաքականությունը:

Նշվում է, որ գների համաշխարհային անկումը ուղիղ համեմատականորեն կախված է էներգակիրների գների անկումից, որոնց գները Եվրամիությունում հոկտեմբերին նվազել են 0,9 տոկոսով՝ սեպտեմբերի 3 տոկոսի դիմաց: