Ֆրանսիան պաշտոնապես ավարտել է Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում Sangaris ռազմական գործողությունը, հայտնում է Reuters-ը:

«Sangaris-ն իր առաքելությունն ավարտել է»,- մեջբերում է գործակալությունը Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան Իվ լե Դրիանի խոսքը, որը նախօրեին ժամանել էր Բանգի:

Նա նշել է, որ գործողության ավարտը չի նշանակում, որ Ֆրանսիան լքում է Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը:

«Ֆրանսիան չի լքում Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը, մենք ուշադիր կհետեւենք իրավիճակի զարգացմանը եւ կպահպանենք օպերատիվ արձագանքման հնարավորությունը»,- ասել է նախարարը:

ԿԱՀ-ում իրավիճակը սրվել էր 2013-ին դեկտեմբերին, երբ Բանգիում բախումներ էին սկսվել իսլամիստ գրոհայինների եւ նրանց դիմակայող քրիստոնյա ապստամբների միջեւ: