Հնդկաստանում ոստիկանությունը գնդակահարել է բանտից փախած 8 կալանավորի: Նրանք Հնդկաստանի ուսանողական իսլամական շարժման (SIMI) ակտիվիստներ էին, որը Հնդկաստանում արգելված կազմակերպություն է, հայտնում է BBC-ն:
Կալանավորները կտրել էին պահակի կոկորդը եւ սավանների օգնությամբ փախել բանտի պատի վրայով:
Իշխանությունները SIMI-ին կասկածում են երկրում մի քանի պայթյուն կազմակերպելու մեջ: Մասնավորապես կազմակերպությանը մեղադրում են 2003-ին Մումբայում 50 մարդու կյանք խլած պայթյունը կազմակերպելու համար: Խմբավորումը հերքում է իր մեղքը:



























