Սեւանա լճում այսօր՝ հոկտեմբերի 31-ին կորած երկու երիտասարդների որոնողական աշխատանքները դադարեցվել են: NEWS.am-ի հետ զրույցում գյուղապետ Մուրադ Հարությունյանը նշեց, որ լճում անհետացած 25 եւ 26–ամյա բնակիչներ Ամուր Կյուրեղյանի եւ Արեւշատ Առաքելյանի որոնողական աշխատանքները կվերսկսվեն վաղը:
Լճում կորած ձկնորսներն ընկերներ են, միասին դուրս էին եկել ձկնորսության:
Ավելի վաղ ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնել էինք, որ ահազանգը ստացվել է ժամը 14.33-ի սահմանում։ Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը եւ հատուկ ջրափրկարարական ջոկատը:




























