ՀԴԲ ղեկավար Ջեյմս Քոմին հայտնել է, որ իր գերատեսչությունը նոր էլեկտրոնային նամակներ է հայտնաբերել, որոնք կարող են կապ ունենալ Հիլարի Քլինթոնի կողմից անձնական փոստը ծառայողական նպատակներով օգտագործելու հետ, հայտնում է BBC-ն:
Քլինթոնի դեմ նախորդ հետաքննությունն ավարտվել էր հուլիսին: Այն ժամանակ ՀԴԲ –ն հրաժարվել էր մեղադրանք ներկայացնել՝ ասելով, որ նախկին պետքարտուղարի արարքներում հանցագործության տարր չի եղել: Սակայն ի հայտ եկած նոր նամակները, Քոմիի խոսքով, կարող են անմիջականորեն ազդել հետաքննության վրա:
Հաղորդվում է, որ նամակների մի մասը պատկանում է Քլինթոնի օգնական Հումա Աբեդինին: Նամակները ենթադրաբար գտել են Աբեդինի ամուսնու՝ կոնգրեսական էնթոնի Ուիների համակարգչում:
Ենթադրաբար համակարգչում եղել է 650 հազար նամակ: Քննիչներն հիմա ուսումնասիրում են դրանք, որպեսզի պարզեն, թե դրանցում որեւէ գաղտնի ինֆորմացիա կա, թե ոչ:



























