Լեհաստանի 4 քաղաքացիներ փորձել են իրենց ամենահարուստ հայրենակիցներից մեկի հաշվեհամարից 375 հազար եվրո հանել: Չարագործներին ձերբակալել էին Ոստիկանության կենտրոնական հետաքննչական բյուրոյի աշխատակիցները, հայտնում է Լեհաստանի ռադիոն:
Տղամարդիկ փորձել են անձը հաստատող կեղծ փաստաթղթով հաստատել Օլշտինի բանկերից մեկում վճարումը: Փաստաթուղթը բանկի աշխատակիցներին տարօրինակ էր թվացել, եւ նրանք ոստիկանություն էին կանչել:
Տղամարդը ձերբակալվել է: Փող յուրացնելու փորձի համար նրան սպառնում է մինչեւ 10 տարվա ազատազրկում:



























