Երեւան - Մեղրի միջպետական ավտոճանապարհի Վայք - Ջերմուկ ճանապարհահատվածի 1,2-րդ կմ-ում այսօր՝ հոկտեմբերի 31-ին` ժամը 19:00 - 19:30-ի սահմանում տեղի է ունեցել քարաթափում՝ 6 խմ ծավալով: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
Նույն օրը՝ ժամը 19:30 - 20:00-ի սահմանում, Վայքի տարածաշրջանի 153-րդ կմ-ում կրկին տեղի է ունեցել քարաթափում՝ 20 խմ ծավալով:
Նշված ճանապարհահատվածները սպասարկող «Վայքի ՃՇՇ»-ի աշխատակիցները կարճ ժամանակահատվածում քարերը հեռացրել են ճանապարհների երթեւեկելի հատվածներից: Ճանապարհները երկկողմանի բաց են:




























