ԱՄՆ-ը խորապես մտահոգված է Թուրքիայի իշխանությունների կողմից ընդդիմադիր լրատվամիջոցների վրա ճնշումների կապակցությամբ: Այս մասին ասել է ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Ջոն Քիրբին, փոխանցում է Reuters-ը:

Նա նշել է, որ ԱՄՆ-ը պաշտպանում է հուլիսյան խռովության մեղավորներին պատասխանատվության կանչելու Թուրքիայի իշխանությունների ջանքերը, սակայն լրատվամիջոցների փակումն ու լրագրողների ձերբակալությունները մտահոգության տեղիք են տալիս:  «Վաշինգթոնը մտահոգված է Թուրքիայի իշխանությունների կողմից ընդդիմադիր րատվամիջոցների վրա ճնշումների կապակցությամբ»,- ասել է նա: