Թյուրքախոս պետությունների Խորհրդարանական վեհաժողովը (ԹյուրքԽՎ) միշտ հանդես է եկել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Այս մասին Trend-ին ասել է ԹյուրքԽՎ գլխավոր քարտուղար Ժանդոս Հասանովը:
Նրա խոսքով՝ դա վեհաժողովի հետեւողական դիրքորոշումն է: «Բոլոր լիագումար նիստերի ժամանակ եւ ընդունված բոլոր հռչակագրերում ԹյուրքԽՎ-ն հանդես է եկել Ադրբեջանի տարածքային ամբողջականության օգտին»,- ասել է կառույցի գլխավոր քարտուղարը:
Լեռնային Ղարաբաղը երբեք անկախ Ադրբեջանի մաս չի եղել, այսպիսով, ԼՂՀ-ի ինքնորոշումը որեւէ կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ:



























