ՕՊԵԿ-ի բոլոր անդամները եւ խոշոր անկախ նավթ արդյունահանողները, այդ թվում՝ Ռուսաստանը, սատարել են նավթի արդյունահանման ծավալների կրճատման մասին նախագիծը: Bloomberg-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Մոհամմեդ Բարկինիդոն:
«ՕՊԵԿ-ի բոլոր 14 անդամները, ինչպես նաեւ նախկին մրցակիցները, այդ թվում՝ Ռուսաստանը, պատրաստվում են ավարտել համաձայնագրի ուղղությամբ աշխատանքը, որը կհրապարակվի նոյեմբերի 30-ին խմբի հանդիպման ժամանակ»,- Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է Բարկինդոն:
Նա նաեւ ընդգծել է, որ հոկտեմբերի 28-ին Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ ՕՊԵԿ-ի երկրներից փորձագետները «զգալի առաջընթաց» են արձանագրել համաձայնագրի մանրամասների շուրջ աշխատանքում:
Բարկինդոն նաեւ հավելել է, որ ՕՊԵԿ-ի կազմում չներառված պետությունների կողմից նավթի արդյունահանման ծավալների կրճատումը գնահատելը դեռեւս վաղ է:


























