24 տարի հետո Շվեդիայի արտադրած էլէկտրաէներգիան 100%-ով վերականգնվող աղբյուրներից՝ հիմնականում հողմատուրբիններից կստացվի: Այս մասին գրում է Reuters-ը:
«Ոչ խիտ բնակեցվածության պատճառով Շվեդիայում շատ տեղեր կան, որտեղ կարելի է կառուցել մեծ քանակությամբ հողմատուրբիններ»,- ասել է Շվեդիայի էներգառեսուրսների շուկայի կառավարման բաժնի ղեկավար Աննա Նիլսոնը:
Շվեդիայի էլեկտրաէներգիայի 57%-ն արդեն ստացվում է վերականգնվող աղբյուրներից՝ հիդրոէլեկտրակայաններից եւ հողմատուրբիններից, ինչպես նաեւ միջուկային էներգետիկայից, ընդ որում այդ էներգիայի 10%-ը (մոտ 159 Տվտ/ժամ) բաժին է ընկնում քամուց ստացված էներգիային: 2013 թվականին Շվեդիան պլանավորում է հողմատուրբիններից ստացված էներգիայի ծավալը հասցնել մինչեւ 18 ՏՎտ/ ժամ ցուցանիշին:
Համաձայն վերջերս հրապարակած Համաշխարհային էներգետիկ խորհրդի հաշվետվության՝ ներկա պահին ամբողջ աշխարհում արտադրվող էլեկտրաէներգիայի 23%-ն արտադրվում է վերականգնվող աղբյուրներից: Ընդ որում, շատ երկրներ արդեն հայտարարել են առաջիկա 30 տարիների ընթացքում ամբողջությամբ անցնել վերականգնվող էներգիայի աղբյուրներին:


























