Չինաստանը բազմակողմանի աջակցություն կցուցաբերի ԵՏՄ-ի հետ փոխգործակցությանն ուղղված աշխատանքներին։ Այս մասին հայտնել է ՌԴ-ում ՉԺՀ դեսպան Լի Խուեյը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Չինական կողմը անընդմեջ ավելացնելու է իր ներգրավվածությունը ու բազմակողմանի աջակցություն է ցուցաբերելու ԵՏՄ հետ փոխգործակցությանն ուղղված աշխատանքներին»,- ասել է Լի Խուեյը։
Նրա խոսքով ուշադրության կենտրոնում պետք է լինեն ձեռնարկությունների նախաձեռնողականության բարձրացումը ու մասնավոր կապիտալի ներգրավումը համագործակցության ծրագրերում։
ՉԺՀ դեսպանը շեշտել է, որ ակտիվ փոխգործակցության համար պետք է առանձնացնել ու խթանել առաջնային ոլորտների նախագծերը։
«Չինական կողմը պատրաստ է ԵՏՄ-ի հետ միասին խթանել ռուս-մոնղոլական ու նոր Եվրասիական մեծ ցամաքային կամուրջների ու Չինաստան-Միջին Ասիա- Արեւմտյան Ասիա տնետսական միջանցքի շինարարությունը, ստեղծել առեւտրատնտեսական համագործակցության ավելի շատ գոտիներ, համագործակցել առաջնային ոլորտներում»,- ասել է ԼԻ Խուեյը։



























