Աֆղանստանի Փարվան նահանգում   ականի պայթյունի հետևանքով հարսանեկան արարողության առնվազն յոթ մասնակից է զոհվել , հայտնում է «Ասոշիեյդիդ փրես» գործակալությունը։

Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 1-ի կեսօրին նահանգի համեմատաբար խաղաղ համարվող թաղամասերից մեկում։  Նահանգապետի խոսքով բոլոր զոհվածներն ազգականներ էին։ Նրանք գնում էին հարսանիքի։

Որևէ խմբավորում առայժմ պատասխանատվություն չի ստանձնել տեղի ունեցածի համար։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել։

Վերջին ամիսներին Աֆղանստանում իրավիճակը նկատելիորեն վատացել է։ «Թալիբան» արմատական շարժումը, որը մինչ այդ մեծ տարածքներ էր գրավել երկրի գյուղական տեղանքում, հարձակում է սկսել խոշոր քաղաքների վրա։ Երկրի տարածքում աճել է նաև ԻՊ խմբավորման ազդեցությունը։