«Մոսկվայից Մանիլա, Պեկինից Բուդապեշտ», Անկարայից Դելի, բռնապետ առաջնորդը նորից նորաձեւ է: Եթե ԱՄՆ-ում եկող շաբաթ նախագահ ընտրեն Դոնալդ Թրամփին, ապա ԱՄՆ-ը կգնա միջազգային տենդենցի հունով»,- գրում է Financial Times-ի հոդվածագիր Գիդեոն Ռահմաը:

«Անցյալ շաբաթ Չինաստանը եւս մեկ վտանգավոր քայլ կատարեց միաձայն ավտորիտար ռեժիմի ճանապարհին: Սի Ձինպինը հայտարարվեց Կոմունիստական կուսակցության գերագույն ղեկավար, որը վերջերս ընդունել էր մեկ այլ ավտորիտար հակումներով առաջնորդի՝ Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեին: Եվ ամբողջ աշխարհի ավտորիտար առաջնորդների սուրբ հովանավոր Վլադիմիր Պուտինը, որի մենիշխան կառավարումը դեռեւս պահպանում է ժողովրդավարության որոշ ատրիբուտներ»,- գրում է հեղինակը:

Ժողովրդավարական ձեւերի եւ ավտորիտար իրականության խառնուրդ են ցուցադրում նաեւ այլ պետությունների ղեկավարները՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ավելի քիչ՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: Լրագրողն այս ցուցակում որոշ վերապահումներով ներառում է նաեւ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին եւ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին:

«Տագնապալի է, որ Թրամփի քաղաքական ոճը ավելի շատ ընդհանրություններ ունի ամենադեսպոտ բռնապետների՝ Պուտինի եւ էրդողանի հետ», - ասված է հոդվածում:

Նրանք արտաքին աշխարհը պատկերացնում են որպես թշնամական ուժերով լի մի վայր, խոսում են արտաքին թշնամիների մասին եւ խոստանում են կանգնել ազգային վերածնության գլուխ՝ վրեժ լուծելով օտարերկրացիների կողմից կրած պարտության համար, նշում է հեղինակը: