Մեծ Բրիտանիայի նոր արտգործնախարար Բորիս Ջոնսոնին ոստիկանությունն արգելել է հեծանվով շրջել քաղաքի փողոցներում ահաբեկչական սպառնալիքի պատճառով: Հիմա նախարարը ստիպված է աշխատանքի գնալ ծառայողական լիմուզինով:

The Daily Mail-ը հայտնում է, որ Լոնդոնի քաղաքապետ լինելու տարիներին Բորիս Ջոնսոնը տնից սովորաբար հեծանվով էր գնում աշխատանքի՝ Թաուերի կամուրջի մոտ գտնվող քաղաքապետարանի շենք: Նա հույս ուներ այդ ավանդույթը շարունակել նաեւ արտգործնախարար լինելու տարիներին: Ջոնսոնի ընկերը The Sun-ի հետ զրույցում նշել է, որ այդ արգելքն առաջ է բերել նախարարի զայրույթը, բայց քանի որ ոստիկանները շատ են համառել, նա համաձայնել է, քանի որ շատ ճանաչված թիրախ է: