Գեղարքունիքի մարզի գյուղացիներն ազատ կարտոֆիլ են տանում Ղարաբաղ վաճառքի: Այս մասին նոյեմբերի 1-ին խորհրդարանում ասել է Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ ինքը եւ գյուղատնտեսության նախարարը հանդիպել են գյուղացիներին, որոնք բողոքել են բանակի համար կարտոֆիլ գնող մատակարարների բարձր գներից: «Խոսքը այդ 20 տոկոսի մասին էր: Գյուղացիները չէին ուզում հանձնել ցածր գնով, եւ հարցը լուծվեց: Հիմա այդ նույն գուղացիները, որ բողոքում էին, կարտոֆիլն ազատ տանում են Ղարաբաղ եւ վաճառում»,- նշեց մարզպետը




























