Երեւանը շրջանցող մայրուղու 1-ին հատվածը պատրաստ կլինի 2017-ի սկզբին: Այս մասին նոյեմբերի 1-ին խորհրդարանում ասաց Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը՝ ելույթ ունենալով 2017-ի պետբյուջեի լսումների ժամանակ:

Նրա խոսքով՝ շինարարությունն ընթանում է Զարգացման ասիական բանկի միջոցներով, եւ 2017-ի սկզբին կիրականացվի ծրագրի առաջին փուլը՝ Արշակունյաց պողոտայից Նորագավիթ եւ Արտաշատի մայրուղի տանող հատվածի շինարարությունը: Երկրորդ փուլում կկառուցվի Շիրակի փողոցից դեպի Էջմիածնի մայրուղու այն հատվածը, որի վրա են Արգավանդ ու Հարավարեւմտյան թաղամասերը: Այնուհետեւ ճանապարհը կձգվի մինչեւ Սիլիկյան թաղամաս, հետո՝ Աշտարակի մայրուղի: Այդտեղից էլ ճանապարհը կշարունակվի դեպի Դավիթաշեն:

Վարկային ծրագրի ծավալը 112 մլն դոլար է, որից 2017-ին կիրացվի 7.8 մլրդ դրամը: