Երեւանում 2017-ին կավարտվի աերացիոն կայանի վերակառուցումը: Այս մասին նոյեմբերի 1-ին խորհրդարանում ասել է Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը՝ ելույթ ունենալով 2017-ի պետբյուջեի նախագծի լսումների ժամանակ:
Նրա խոսքով՝ ծրագրի ընդհանուր արժեքը 26 մլն եվրո է, այն իրականացվում է Ֆրանսիայի կառավարության տրամադրած վարկային միջոցներով: 2017-ին վարկից կիրացվի 487 մլն դրամը: «Բացի աերացիոն կայանից, ծրագիրը ներառում է 97 կմ նոր ջրատար խողովակների շինարարություն եւ 5.2 մ կոյուղի, ինչպես նաեւ ջրամատակարարման կառավարման SCADA համակարգ»,- հավելեց Արեյանը: