Սպորտային մարմնամարզության բրիտանական ասոցիացիան 2 ամսով որակազրկել է Օլիմպիական խաղերի քառակի մրցանակակիր Լուիս Սմիթին: Որոշման պատճառը տեսանյութն է եղել, որում նա ծաղրում է մուսուլմաններին, փոխանցում է BBC-ն:

Տեսանյութում երեւում է, որ մարզիկը ծիծաղում է, երբ նրա գործընկեր Լյուկ Կարսոնը նմանակում է աղոթող մուսուլմանների:

27-ամյա Սիմթը, որը Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիադայում արծաթե մեդալ էր նվաճել, կարգապահական հանձնաժողովին հայտարարել է, որ շատ է ցավում իր չմտածված արարքի համար:

Իր մարզական կարիերան ավարտած Կարսոնին նկատողություն են արել, որը կկցվի նրա անձնական գործին: Սակայն նա կշարունակի մարզել մարմնամարզիկներին: