Վանաձորում այսօր՝ նոյեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ժամը 18-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի հաստաբուն ծառն ընկել է ընթացող «Մերսեդես» մակնիշի մեքենայի վրա: Պատահարի հետևանքով մեքենայի վարորդն ու ուղևորը, բարեբախտաբար, չեն տուժել, փոխարենը մեքենան ամբողջությամբ վնասվել է: Դեպքի վայրում աշխատել են քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցները, ովքեր ճանապարհից ու մեքենայի վրայից հեռացրել են հաստաբուն ծառը:

































