Լոնդոնի կենտրոնում բեռնատարի անիվների տակ երիտասարդ իտալացի արքայազն է մահացել: The Telegraph-ը հայտնում է, որ Ֆլորենցիայի հնագույն ազնվատոհմիկ ընտանիքներից մեկը սգի մեջ է, քանի որ 21-ամյա արքայազն Ֆիլիպո Կորսինին նախօրեին Լոնդոնի կենտրոնում մահացել է, երբ նրա հեծանիվը բախվել էր բեռնատարին:

Ականատեսների խոսքով՝ բեռնատարը երիտասարդին մի քանի մետր քարշ է տվել: Դեպքի վայր ժամանած բժիշկները արձանագրել են նրա մահը:

Կորսինին սովորում էր Լոնդոնի համալսարաններից մեկում: Կլիմենտ 12-րդ պապը նրա նախնին է եղել: