Լատվիայում նախկինում հայտնի մարզիկ Դմիտրի Կալինինը ինքնասպան է եղել ինքնահրկիզման միջոցով:

Delfi-ի փոխանցմամբ դեպքի վայր ժամանած հրշեջները հայտնաբերել են այրված մարդու դիակ: Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ նա նախկիում հայտնի մարզիկ Դմիտրի Կալինինն է: Նա 29 տարեկան էր: Կատարվածի հանգամանքները պարզում է ոստիկանությունը:

Նրան ճանաչողները հայտնում են, որ մարզիկը հոգեկան խնդիրներ է ունեցել: