Բրազիլիայի կենտրոնական հատվածում կրոնական արարողության ժամանակ քարանձավը փլուզվել է: Հաղորդվում է, որ կա 10 զոհ:

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ տասնյակ հավատացյալներ հավաքվել էին Սանտա Մարիա քաղաքի Կասա դա Պեդրա քարանձավում Բոլոր սրբերի օրը տոնելու համար, փոխանցում է BBC-ն:

Անսպասելիորեն քարանձավի մի մասը փլուզվել էր, դրա հետեւանքով շատ մարդիկ մնացել էին փլատակերի տակ: Փլուզման պատճառը դեռեւս հայտնի չէ: