2017 թվականին արտադրական վնասվածքի համար փոխհատուցում կվճարեն Հայաստանի 450 քաղաքացիների: Այս մասին նոյեմբերի 2-ին Ազգային ժողովում 2017թ. պետբյուջեի նախագծի խորհրդարանական լսումների ժամանակ հայտնել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Ընդհանուր առմամբ, «Աշխատողների աշխատանքային պարտավորությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության եւ առողջության այլ վնասման հետեւանքով պատճառված վնասի փոխհատուցում» ծրագրով նախատեսվում է 90.2 մլն դրամ (190 հազար դոլար) հատկացնել կամ 7.6 մլն-ով պակաս՝ 2016 թվականի համեմատ (այս տարի փոխհատուցում է վճարվելու 489 անձի):