Առեւտրի կենտրոնի աշխատողներին հաջողվել է բռնել ոսկերչական զարդերի գողին 84-ամյա կենսաթոշակառուի շնորհիվ, որը ոտք է գցել գողոնը ձեռքին խանութից դուրս վազող չարագործին, ինչի հետեւանքով վերջինը սայթաքել է ու ընկել, հայտնում է Daily Mirror–ը։

Տեղի ունեցածը ֆիքսել են տեսահսկման խցիկները։ Ընդ որում գողի հետ միասին հարվածից գետնին է ընկել նաեւ 84-ամյա տղամարդը ՝ Ռաուլ Մունյոսը։

Աշխատակիցները տղամարդու համար շտապ օգնություն են կանչել եւ տեղափոխել հիվանդանոց, սակայն բժիշկները նրան զննելուց հետո շուտ տուն են ուղարկել։

 Կենսաթոշակառուն  դժգոհել է, որ իր հերոսությունը դուր չի եկել կնոջը, որը նրա հետ միասին խանութում էր։ Կինը դեպքից հետո 4 ժամ չէր խոսում ամուսնու հետ։ Իսկ հետո խախտել է լռությունը ու հարցրել, թե որտեղ է ամուսինը նման հնարքներ սովորել։ Ինչին Մունյոսը պատասխանել է, որ բնազդաբար է գործել։