Ռիո դե Ժանեյրոյի դատախազությունը քրեական գործ է հարուցել Trump Hotel Rio de Janeiro հյուրանոցի շինարարության մեջ պետական կենսաթոշակային հիմնադրամների ներդրումների գործով: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Հաղորդվում է, որ Serpro ՏՏ ընկերության հիմնադրամն ու Igeprev հիմադրամը, որոնք պատկանում են պետական ընկերությունների, ընդհանուր առմամբ 130 մլն ռեալ են ներդրել (40 մլն դոլար):

«Համեմատաբար ոչ մեծ կենսաթոշակային հիմնադրամների համար նման ներդրումները խախտում են տարբերակման եւ լիկվիդայնության սկզբունքները»,- հայտարարել է Բրազիլիայի դաշնային դատախազ Անսելմու Լոպեսը:

Երկրի իշխանությունները մտադիր են պարզել, արդյո՞ք նման խոշոր ներդրումները կաշառքի արդյունք չեն: Trump Organization-ն ու շինարարական ընկերությունները հերքել են այս մեղադրանքները: