Ջրածնով աշխատող առաջին գնացքը, հնարավոր է, Գերմանիայում շահագործման հանձնեն 2017-ի դեկտեմբերին: Այս մասին հայտնում է Die Welt-ը:
Ենթադրվում է, որ Երկաթուղիների դաշնային գերատեսչությունը (ЕВА) աշնանը կսկսի Coradia iLint գնացքների շահագործման թույլտվության գործընթացը, որոնք արտադրել է Alstom ընկերությունը: Գնացքի տանիքին տեղադրված է ջրածնային վառելիքային տարր:
Էլեկտրաքիմիական սարքը թթվածնի հետ ջրածնի միացման ռեակցիայի էներգիան անմիջաբար էլեկտրականության է փոխակերպում՝ խուսափելով այրման քիչ արդյունավետ գործընթացներից:
Տեխնոլոգիան նախատեսված է զանգվածային արտըադրության համար, որի առավելություններից է վնասակար արտանետումների բացակայությունը, անաղմուկությունը եւ էլեկտրականության տնտեսումը. գնացքը հագեցած է էներգիայի կուտակման սարքով, որը վերահսկվում է էներգասպառման կառավարման անհատական համակարգով:



























