Հայաստանում 2017-ին միջին սոցիալական նպաստը 31․4 հազար դրամ (66 դոլար) է լինելու։ Այս մասին նոյեմբերի 2-ին հայտնել է աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ելույթ ուննեալով 2017-ի պետբյուջեի նախագծի շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ։

Նպաստները բարձրացրել են 1 հազար դրամով, երբ 2016-ի օգոստոսին դադարեցրել են էլեկտրաէներգիայի թանկացման փոխհատուցումները, որը վճարում էին մեկ տարի։ Բոլոր քաղաքացիների (ոչ բիզնեսի) համար թանկացումը սուբսիդավորոմ էր Կառավարությունը Սամվել Կարապետյանի «Տաշիր» հիմնադրամի հետ միասին։ Մեկ տարուց սուբսիդիաները դադարել են, ու Կառավարությունը աջակցությունը պահպանել է միայն նպաստ ստացող ընտանիքների համար։ Նրանց թիվը նույնն է մնացել ՝ 104․7 հազար (համարվում է, որ Հայաստանում ընդամենը 750 հազարից քիչ ավելի տնային տնտեսություն կա)։

2017-ին ընտանեկան նպաստների համար նախատեսված է հատկացնել ընդամենը 39․5 մլրդ․ դրամ (մոտ 83 մլն դոլար) կամ 1․1 մլրդ դրամով շատ քան 2016-ին։