Հայաստանից արտահանվող ձկնային արտադրանքի ծավալները նվազել են, ու դա պայմանավորված է ոլորտի մոնոպոլիզացումով։ Այս մասին նոյեմբերի 2-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է «Հայ ձկնաբույծների ու ձկնային արտադրանք արտահանողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Աթոյանը։

Նրա խոսքով, Գյուղատնտեսության նախկին նախարարության ղեկավարությունը հայտարարել էր, որ ձկնային արտադրանքի արտահանման աճ է գրանցվել։ «Եթե գոնե 80-90 ձկնաբուծական տնտեսություն կարողանայինք հաշվել, էլի շատ լավ կլիներ։ Քանի որ խնդիրները մնում են չլուծված՝ նոր տնտեսություններ չեն ստեղծվում։ Այդ ոլորտը դարձել է Հայաստանում բիզնեսի ամենատուժած ոլորտը»,- նշել է Աթոյանը։