Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի երկու բնակիչներին, որոնք ձկնորսության էին դուրս եկել եւ չէին վերադարձել, երեք օր անց դեռ չեն գտել: NEWS.am-ի հետ զրույցում Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանը նշեց, որ նրանց որոնողական աշխատանքները վաղ առավոտից վերսկսվել են, սակայն, դեռ ոչ մի արդյունք չկա:

Սեւանա լճում հոկտեմբերի 31-ին, կորած երկու ձկնորսները Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչներ 25 եւ 24 ամյա Ամուր Կյուրեղյանը եւ Արեւշատ Առաքելյանն են:

Գյուղապետի խոսքով, ըստ նախնական տեղեկությունների, երիտասարդները ձկնորսության են դուրս եկել եւ չեն վերադարձել:

Դեպքի վայրում են մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը եւ հատուկ ջրափրկարարական ջոկատը: