Թուրքական լոլիկը բերում են Հայաստան, Made in Armenia գրում ու տանում Ռուսաստան: Այդ մասին նոյեմբերի 2-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, 2017 թ բյուջեի նախագիծը հանձնաժողովներում քննարկելու ժամանակ:

Լոլիկի արտահանումը Հայաստանից այս տարի 42 անգամ աճել է, դա ֆիքսել է նաեւ Ազգային վիճծառայությունը:

«Սա հայկական լոլիկ չէ: Սա պետական խաբեություն է, սա հանցագործություն է, իրականությունը խեղաթյուրող: Սա կատարվում է կառավարության մասնակցությամբ:

«Ես հայտարարել էի, որ սա քրեական հանագործություն է: Եղեք հետեւողական», - ասաց Մանուկյանը՝ դիմելով գյուղնախարար Իգնատի Առաքելյանին: