Գյուղատնտեսությունում ծրագրերը մեծաթիվ են, բայց ֆերմերներից շատերը դրանցից ուղղակի տեղյակ չէն: Այդ մասին նոյեմբերի 2-ին Ազգային Ժողովում ասաց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ 2017 թ բյուջեի նախագիծը հանձնաժողովներում քննարկելու ժամանակ:

«Ես մինչեւ հասկացա, մի ամիս անցել է: Ինձ թվում է՝ ես դեռ կեսն էլ չգիտեմ: Իսկ հասարակ ֆերմերը, ինձ թվում է՝ չի էլ իմանում՝ իրեն ինչ է հասնում: Մենք ամբողջը թափանցիկ ձեւով պիտի տեղադրենք մեր կայքում, որ գյուղացիներն իմանան՝ ինչ ծրագրեր կան, ու կարողանան դիմել իրենց հասանելիքը ստանալու համար», - ընդգծեց նախարարը: