Ամերիկյան Այովա նահանգում երկու ոստիկանի են գնդակահարել: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով CNN հեռուստաալիքը:

Դե Մոյն քաղաքում նախ պարեկային մեքենայում գնդակահարել են առաջին ոստիկանին, իսկ հետո՝ երկրորդին:

Ենթադրվում է, որ հրաձիգը կրակել է թաքստոցից:

Ոստիկանները որոնում են կասկածյալներին: Սպանության շարժառիթները հայտնի չեն: