Չինաստանի հարավ-արեւմուտքում ածխահանքում պայթունի պատճառը, որի հետեւանքով 33 հանքափոր էր զոհվել, աշխատանքային գործընթացում անփութությունն էր, հայտնել է «Սինհուա» գործակալությունը:

Պատահարը տեղի է ունեցել երկուշաբթի առավոտյան, Չունցին վարչական տարածքի Լայսու քաղաքի մասնավոր ածխահորում: Պայթյունի պահին հանքահորում 35 մարդ է եղել, որոնցից երկուսին հաջողվել է դուրս գալ:

Նախաքննության տվյալներով՝ հանքահորում հնացած, ոչ պիտանի սարքավորում է օգտագործվել, բացակայել է նորմալ օդափոխությունը, իսկ առողջության եւ արտադրության անվանգությունը նկատելի խախատումներով է ապահովվել: Դրանից զատ, հանքահորից ավելի մեծ ծավալով է ածուխ արդյունահանվել, քան թույլատրված էր:

Չինաստանի պետական խորհուդը տեղի ունեցածից հետո կոչ է արել երկրի հանքահորերում ծավալուն ստուգումներ կատարել, նաեւ անմիջապես փակել համանման փոքր հանքահորերը:

Չինաստանի լեռնահանքային արդյունաբերությունը համարվում է աշխարհում ամենավտանգավորներից մեկը, ամեն տարի հորատախորշերում հազարավոր հանքափորներ են զոհվում: Վերջին տարինեին իշխանությունները անվտանգության ուժեղացման ակտիվ աշխատանքներ են կատարում: Այսպես՝ 2015-ի մարտի սկզբին Չինաստանի աշխատանքի անվտանգության պետական վարչությունը հայտարարել էր ամբողջ երկրում լեռնահանքային արդյունահանման ոլորտում 5 հազար փոքր հանքահորերը փակելու մտադրության մասին՝ մահացու ելքով պատահարների քանակը նվազեցնելու նպատակով: