Ֆերմերները պիտի պատրաստ լինեն իրար հետ, ոչ թե իրար դեմ աշխատել: Այդ մասին նոյեմբերի 2-ին Ազգային Ժողովում ասաց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ 2017 թ բյուջեի նախագիծը հանձնաժողովներում քննարկելու ժամանակ:

Եթե ֆերմերը պատրաստ չի կոոպերացիայի, ոչ մի օրինագիծ ու խթան չի օգնի, վստահ է նախարարը:

«Գյուղացիներին պիտի շահագրգռենք՝ սուբսիդավորված գյուղտեխնիկայով, հարկային դաշտով, բայց կարեւորը ֆերմերների գաղափարն է, թե որքանով են պատրաստ իրար հետ աշխատել: Ոչ թե իրար դեմ, այլ իրար հետ աշխատել», - ընդգծեց նախարարը: