2017-ին Հայաստանում 1 մլրդ 485 մլն դրամով  կփոխհատուցեն խորհրդային «Խնայբանկի» ավանդները։ Այս մասին ասվում է ՀՀ պետբյուջեի նախագծում,որի շուրջ քննարկումները շարունակվել են նոյեմբերի 2-ին ԱԺ պրոֆիլային հանձնաժողովներում։ Այս ծավալը 2016-ի մակարդակի վրա է պահպանվել։

Նշենք, որ ԽՍՀՄ «Խնայբանկում» ավանդները Հայաստանում փոխհատուցում են միայն անապահով քաղաքացիներին վերահաշվարկի հատուկ սանդղակով (փաստորեն նախկին ավանդատուները կարող են ստանալ 50-250 հազար դրամ)։ 2017-ի հերթագրված ավանդատուների ցուցակում  ներառված են մինչեւ 1931 թ․ ծնված քաղաքացիները (արդեն 3-րդ տարին է ավելի երիտասարդ ավանդատուները ցուցակում չեն ներառվում)։ Իսկ 2015-ին հերթագրվածների կարգավիճակ են ստացել նաեւ սահմանամերձ գյուղերի բնակիչները։