2017-ին Գյուղատնետսության նախարարությունը կկրճատի պարարտանյութերի սուբսիդավորումը։ Այս մասին ասվում է 2017-ի պետբյուջեի նախագծում, որի շուրջ քննարկումները նոյեմբերի 2-ին շարունակվել են ԱԺ պրոֆիլային հանձնաժողովներում։

Ընդամենը այդ նպատակների համար ծրագրում են հատկացնել 2 մլրդ 110 մլն դրամ ՝ 650 մլն դրամով քիչ,քան 2016-ի ծրագրով։ Կրճատումը պայմանավորված է նրանով, որ պարարտանյութեր ավելի քիչ են գնում՝ տարեվերջին մնացորդ է կուտակվել։ 2017-ին ծրագրում են ձեռք բերել ու գյուղացիների միջեւ բաժանել 32 հազար տոննա ազոտային պարարտանյութ, 320 տոննա ֆոսֆորային ու 840 տոննա կալիումի պարարտանյութ։ Շարունակվում է նաեւ դիզելային վառելիքի սուբսուդավորումը։ Այդ նպատակների համար հատկացվելու է 330 մլն դրամ։ Գյուղացիներին ծրագրում են մատակարարել 6 մլն լիտր դիզել, լիտրի դիմաց 55 դրամ՝ 10-12 տոկոս սուբսիդիայով։