Պետք է ազնիվ լինել. կարկուտից տուժած գյուղացիները անբավարար փոխհատուցում չեն ստանում: Այդ մասին նոյեմբերի 2-ին Ազգային ժողովում ասաց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ 2017 թ բյուջեի նախագիծը հանձնաժողովներում քննարկելու ժամանակ:
Այժմ պետությունը բանակցում է մասնավոր կառույցների հետ, որ տեսնի, թե ինչպես կարելի է ապահովագրել ֆերմերներին, եւ ապահովագրական ինչ պրոդուկտներ են նրանք պատրաստ առաջարկել:
Պետությունը միայն իր միջոցներով ապահովագրությունն առաջ տանել չի կարող, ասաց Առաքելյանը:
«Գյուղացին մնացել է մենակ՝ կլիմայական աղետների դեմ: Դրա համար էլ մեր ծրագրում նշել ենք, որ աջակցության մեխանիզմներ են անհրաժեշտ: Մանրամասերն էլ հիմա քննարկում ենք», - հավելեց նա:




























